Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Հայ հասարակությանը ոչնչացրած մեխանիզմը

ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում քննարկում և օրենքներ են ընդունվում ռուսական քարոզչության կործարար հետևանքների և ազդեցության մասին։ Russia Today, Sputnik ռուսական միջազգային մեդիա գործիքները իսկական պատուհաս են դարձել այնպիսի ամերիկյան և եվրոպական ժողովրդավարական ամուր ավանդույթներ ունեցող երկրների համար։

Բանն այն է, որ Հայաստանը, ինչպես երևի թե ոչ մի այլ հետխորհրդային երկիր, գտնվում է ռուսական հեռուստաքարոզչության ազդեցության ներքո: Հայաստանում ոչ միայն հեռարձակվում են ռուսական համապետական հեռուստաալիքները, որոնք տարածում են համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ բացարձակապես նենգափոխված սովետական պրոպագանդային իր ցինիզմով գերազանցող տեղեկատվություն և քարոզչություն, այլ այդ հեռուստաալիքների նյութերն են կազմում նաև հայկական հեռուսաընկերությունների միջազգային լրահոսների առնվազն կեսը: Այսինքն` հայաստանցի լայն հեռուստալսարանը ոչ միայն ռուսական ալիքներն է դիտում և դրանց պրիզմայով նայում աշխարհում տեղի ունեցողին, այլ նաև Հայաստանի հեռուստաընկերությունների զգալի մասի կատարմամբ լսում է այդ ռուսական արտադրանքի թարգմանված տարբերակը:

Արդյունքն այն է, որ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին գտնվում է ռուսական քարոզչության ազդեցության տակ, նրա աշխարհայացքը շարունակում է մնալ սովետական քարոզչական մամլիչի ներքո: Ավելորդ է ասել, թե դրա արդյունքն ինչն է: Մոտավորապես այն է, որ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը, կամ ցանկացած ՀՀԿ-ական հայտարարում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանի մեծամասնության հավանությանն արժանացող որոշում է:

Պարզ է, որ տարիներ շարունակ աշխարհը քարոզչական բացասական ֆոնով ստացող Հայաստանի հասարակությունը ԵՏՄ ադ անդամներին կամ ավելի շուտ դրա հետ նույնականացվող Ռուսաստանին չսիրի էլ, ապա դիտելու է որպես չարյաց փոքրագույն գոնե, հետևաբար հավանության է արժանացնելու այդ ուղղությամբ իշխանական ցանկացած ընտրություն: Որովհետև Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին այլ տեղեկատվություն չի ստանում, նրա վրա անընդհատ լցվում է ռուսական քարոզչական «ջրվեժը»:

Անկախ Հայաստանի պարագայում անգամ Հայաստանի քաղաքացին Ռուսաստանից բացի, այլ բան այդպես էլ չճանաչեց, նրան չտվեցին այդ հնարավորությունը, նրան չփորձեցին բացել աշխարհի առաջ և աշխարհն էլ նրա առաջ բացել: Հայաստանի քաղաքացուն շարունակեցին սնուցել այն մտայնությամբ, որ Ռուսաստանից դուրս աշխարհը ստեղծվել է հայերին խաբելու, կուլ տալու, զոհ տալու համար, և վատ թե լավ, բայց մեր փրկիչը Ռուսաստանն է: Հայաստանի քաղաքացուն մղեցին Ռուսաստան` Հայաստանում նրան զրկելով ինչքից, զրկելով աշխատելու, արժանապատիվ ապրելու հնարավորությունից, զրկելով ազատությունը զգալու, ազատությունն աշխարհաճանաչողության վերածելու, աշխարհաճանաչողությամբ սեփական ստեղծագործական պոտենցիալը ավելացնելու, այդ պոտենցիալի շնորհիվ համաշխարհային զարգացումներին ադեկվատ դառնալու, աշխարհում թշնամի կամ բաեկամ որոնելու, փրկիչ որոնելու կամ խաբեբա բացահայտելու փոխարեն սեփական շահերը բացահայտելու կարողությունից, հնարավորություններից:

Հայաստանի քաղաքացիներին պարտադրեցին կախվել Ռուսաստանից, հարյուր հազարներով գնալ այնտեղ աշխատելու, Ռուսաստանը դարձրին ոչ միայն «ավագ եղբայր», այլ մի կտոր հացի աղբյուր, Հայաստանի քաղաքացիներին կախ տվեցին այդ մի կտոր հացից՝ Հայաստանի բոլոր իշխանությունների գործունեության արդյունքում, որն էլ հովանավորվում էր Մոսկվայից: Այլ կերպ ասած` Հայաստանում ըստ էության ոչնչացվել է հասարակություն ասվածը: Դա գործարք է Հայաստանի իշխանական համակարգի և այդ համակարգի հովանավոր Ռուսաստանի միջև:

Հայաստանի իշխանության համար հասարակության ոչնչացումը հնարավորություն է տալիս այդ հասարակությանը հարկ եղած դեպքում ենթարկել քարոզչական մանիպուլյացիաների: Ռուսաստանի համար, քարոզչական մանիպուլյացիաներից բացի, Հայաստանում շատ կարևոր է ոչ թե իշխանությունների, այսպես ասած, ռուսահպատակությունը, այլ առաջին հերթին հենց հասարակության: Բանն այն է, որ իշխանությունները հուսալի չեն: Նրանք ամեն դեպքում պրագմատիկ են, իհարկե` սեփական շահերի տեսանկյունից, բայց պրագմատիկ են: Այսինքն` եթե վաղն աշխարհում ինչ-որ հարաբերակցություն փոխվի, ինչ-որ բան փոխվի, ապա նրանք Ռուսաստանը կթողնեն առանց մի փոքր երկմտելու անգամ:

Այդ պրագմատիկ իշխանություններին դժվար է գցել քարոզչական ազդեցության տակ: Նրանք չեն ընկնի, նրանք գիտեն իրենց փողերը հաշվել, գիտեն եկամտի աղբյուրները հաշվել ու գնահատել: Այդ իսկ պատճառով իշխանությունները հուսալի չեն, հուսալին հասարակությունն է, հասարակությանը քարոզչական ազդեցության տակ պահելը: Այդ դեպքում իշխանությունները ոչ մի տեղ չեն փախչի, ինչքան էլ որ ուզենան: Այսինքն` ազդել իշխանությունների վրա` չի նշանակում ազդել Հայաստանի վրա, տեր դառնալ Հայաստանին: Հայաստանին տեր դառնալու համար պետք է տեր դառնալ հասարակությանը, ինչն էլ արել է Ռուսաստանը և շարունակում է անել քարոզչական տարաբնույթ եղանակներով և խողովակներով: Եվ Ռուսաստանում տարբեր կարգավիճակով ապրող ու աշխատող մոտ 2 ու կես միլիոն հայերն էլ, ըստ էության, այդ խողովակներից մեկն են` նկատի ունենալով այն, որ Ռուսաստանում էլ հասարակական ազատություն չկա, և այնտեղ հոծ հայկական համայնքը չի կարող գտնվել ազդեցությունից դուրս:

Հետևաբար` այդ խնդիրները մանրախնդրության դաշտում դիտարկելը ինչ-որ առումով նպաստում է Հայաստանում հասարակության հետևողական և շարունակական ոչնչացման գործընթացին: Պետք է այդ խնդիրները բերել լայն քննարկման դաշտ, և փորձել խնդիրը ձևակերպելու և լուծման ուղիներ նախանշելու, նոր գաղափարներ հանրայնացնելու միջոցով ձևավորել հանրային դիմադրություն դաշտ: Դա հավասարազոր է բաց սահմանի դեպքում տարածքն ականապատելուն` հայրենի հողը պաշտպանելու համար: Պետք է պաշտպանել Հայաստանի հասարակական հողը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում