ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև, հաղորդում է Associated Press-ը։
Բախումները սկսվել են Ազգային մամուլի ակումբի շինության մոտ, որտեղ Թրամփի կողմնակիցները երդմնակաության նախօրեին հավաքվել են հանդիսավոր ընթրիքի։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու մահակներ։
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ հունվարի 19-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ, այդ թվում հայտնի դերասաններ, երգիչներ, արվեստի գործիչներ, մասնակցել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային։








































