«Այո, ինձ ծակել են սուր ծակող-կտրող գործիքով, բայց ոչ Ձեր նշած մարդը ու համենայն դեպս ոչ միջադեպի ժամանակ, այլ հիվանդանոցում՝ երբ ինձ վիրահատեցին»,- Panorama.am-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հերքելով իրեն դանակահարելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերը:
Նշենք, որ այսօր առավոտից համացանցում լուրեր էին տարածվում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դանակով հարվածել է ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին:
Վահե Հակոբյանը հերքել է նաև իր և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև եղած միջադեպի մասին լուրերը:
Մանրամասները՝ panorama.am-ում









































