Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը հայտարարել է, որ հանրապետությունը երբեք չի դառնա «ԱՊՀ-ի և ինտեգրացիոն այլ կազմակերպությունների գերեզմանափորը», բայց մևնույն ժամանակ կարծում է, որ այդ կազմակերպությունը պետք է ավելի ուժեղ և պահանջված դառնա։
«Դուք պետք է վստահ լինեք, որ Բելառուսի Հանրապետությունը երբեք չի դառնա ԱՊՀ-ի և ինտեգրացիոն այլ կազմակերպությունների գերեզմանափորը․․․ Մենք պետք է ԱՊՀ-ն ավելի ուժեղ և պահանջված դարձնենք»,-ասել է Մաքեյը ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչների առաջին նիստից առաջ։
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ ԱՊՀ-ն 25 տարիների ընթացքում դարձել է հարթակ, որտեղ ընդունվուն են հստակ որոշումներ։








































