Բրազիլիայի 103-ամյա քաղաքացի Աիդա Մենդեսը շարունակում է թռչել պարաշյուտով զարմացնելով բոլորին:
Օրեր առաջ նա հերթական թռիչքն է իրականացրել, որն արդեն երրորդն է նրա՝ հարյուրամյա տարեդարձը տոնելուց հետո:
Սպորտի հանդեպ իր սիրո պատճառով Աիդան տեղափոխվել է Ֆոս-դե-Իգուասու ավիաբազա, որը տեղակայված է Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի սահմանների հատման կետում: Ավելի քան 3000 մ բարձրությունից ցատկը պարաշյուտիստ տատիկն իրականացրել է խորհրդատուի հետ՝ համատեղ պարաշյուտով:
Այդ անգամ բոլոր փաստերն արձանագրվել էին, որպեսզի գրանցվեր պարաշյուտային սպորտու երկարակեցության ռեկորդը:












































