Իսրայելը Լիբանանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ փորձեր է ձեռնարկում: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, որի խոսքերը մեջբերում է «Էլ-Մայադին» հեռուստաալիքը:
«Իսրայելը փորձում է վերջ տալ լիբանանցի ժողովրդի կայունությանը և տոկունությանը՝ հատկապես հուլիսյան պատերազմի ավարտի տարելիցին»,- ասել է Սուլեյմանը՝ ընդգծելով, որ պատահածը պետք է կատալիզատոր դառնա բոլոր լիբանանցիների համախմբման համար:









































