1950 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանվել է Մարդու իրավունքների օր։
Ամսաթիվն ընտրվել է՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համաընդհանուր հռչակագրի ընդունման։
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են անհատի հիմնական իրավունքները:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը:








































