ԱՄՆ Կոնգրեսի գերեզմանի (1807 թ.) ղեկավարությունը հրաժարվել է գազոնները հարթեցնողների ծառայություններից և որոշել է բուսականության աճը կարգավորել «էկո այծերի» օգնությամբ:
Այսօր գերեզմանատուն կտեղափոխվեն 30-ական գլխից կազմված երկու հոտեր, որոնք վարձակալությամբ կվերցվեն Eco Goats ընկերությունից:
Ինչպես Politico պարբերականին պատմել է նախագծի ղեկավար Բրայան Կնոքսը՝ մեկ շաբաթ կպահանջվի այծերից գերեզմանատան 14 հեկտար տարածքի բուսականության աճը կարգավորելու համար:
Այն մասին, թե ծրագրվու՞մ է այծերին գեեզմանատանը պահել մշտական ռեժիմով, և թե ինչպես կանդրադառնա այծերի արածելու փաստն այցելուներ վրա, հայտնի չէ:








































