Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է առաջին պաշտոնական այցը կատարել Թուրքիա։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին լրագրողների հարցին։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։
Ավելի վաղ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլայնը հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում և Վաշինգտոնը պետք է շարունակի աջակցել Անկարային։









































