Մեկ մարդ հրազենային վնասվածքներ է ստացել Փորթլենդում (Օրեգոն նահանգ) Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին տեղի ոստիկանությունը հայտնել է թվիթերյան էջում։
Իրավապահ մարմինների ներկայացուցիները հստակեցրել են, որ հրաձգությունը կատարվել է Մորիսոն կամրջի վրա, որտեղ ցուցարարները հավաքվում են երրորդ գիշերն անընդմեջ։ Հրաձիգը նկարագրվում է որպես սևամորթ, միջին հասակի երիտասարդ։
Ոստիկանությունն ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ հայտնում է Associated Press-ը։ Ականատեսները հայտնում են ձերբակալությունների մասին։
Փորթլենդը միակ քաղաքն է, որտեղ ցույցերը Թրամփի ընտրվելուց հետո երրորդ գիշերը սաստկացել են, այլ ոչ թե թուլացել։


Protestors being arrested and loaded onto LAPD buses. pic.twitter.com/7NW1vlL1X7
— Kris Ankarlo (@KrisAnkarlo) November 12, 2016








































