Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խստորեն քննադատել է իր կուսակցության համանախագահների ու մյուս անդամների ձերբակալությունը։
«Մեր ապրած տարին 1915-ն է, օրը՝ ապրիլի 24: Թույլ չենք տա, որ այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին»,-գրել է պատգամավորը Twitter-ի իր էջում և հավելել, որ գլուխ չեն խոնարհելու՝ լինեն բանտում, թե ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալվել են խոշորագույն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ավելի քան 11 պատգամավոր, այդ թվում Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:









































