Կորեական Samsung ընկերությունը մտադիր է 2017թ․արտադրել առանց շրջանակների սմարթֆոն, որի էկրանը կզբաղեցնի դիմային պանելի մակերեսի 90 տոկոսը։ Սարքը կստանա OLED դիսփլեյ։ Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է S-LCD ընկերության սեփականատեր Պարկ Վոնգսանգը։ Նրա խոսքով՝ ապագա սմարթֆոնները արտաքնապես նման կլինեն Xiaomi Mi Mix-ին։ Հետագայում ընկերությունը մտադիր է սմարթֆոնների էկրաններին հատկացնել մակերեսի 99 տոկոսը։
Միևնույն ժամանակ Վոնգսանգը չի հստակեցրել՝ արդյոք նոարարությունը վերաբերվում է նաև Galaxy S8-ին, որն ամենայն հավականությամբ վաճառքի դուրս կգա 2017թ․ սկզբին։
Առաջին ընկերությունը, որը հրաժարվել էր շրջանակներից, Xiaomi չինական կազմակերպությունն է։ Չնայած ընկերությունը պաշտոնապես դեռ չի ներկայացրել իր սարքը, սակայն համացանցում արդեն հայտնվել են լուսանկարներ։









































