Իրանի իշխանությունները հերքել են ամերիկացի զինվորականների հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը, ենթադրաբար, զենք է մատակարարում Եմենին, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Նման սուտ հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ շարունակվում է մահացու զենքի մատակարարումը և վաճառքը Սաուդիան Արաբիային»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նահրամ Քասեմին։
Հինգշաբթի ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխմարշալ Քևին Դոնեգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակից երկրները 2015թ․ ապրիլից առգրավել են զենքով բեռնված 4 նավ, որոնք Իրանից ուղևորվել են Եմեն։ Նրա խոսքով՝ նավերում եղել են AK-47 ավտոմատներ, հակատանկային հրթիռներ, հրացաններ և այլ սպառազինում։








































