Չիկագոյի օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտում American Airlines ավիաընկերության օդանավի բռնկման հետևանքով վիրավորվել է 20 մարդ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Ուղևորների մեծ մասը տուժել են, երբ լքել են օդանավը վթարային անցատեղերով։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Օդանավում գտնվողները տարհանվել են։
Boeing-767-ը բռնկման պահին շարժման մեջ է գտնվել։ Այն պատրաստվում էր ուղևորվել Մայամի։ Օդանավում գտնվել է 170 մարդ, ներառյալ անձնակազմի 9 անդամները։
Ավելի ուշ պարզվել է, որ բռնկման պատճառը եղել է շարժիչի հետ կապված խնդիրը։



Video of incident Involving an American Airlines flight at Chicago O’Hare ⚠ pic.twitter.com/k51a0kJ9Jc
— Flight Alerts ⚠ (@FlightAlerts777) October 28, 2016








































