Android պլատֆորմը տեղադրված է ամբողջ աշխարհի սմարթֆոնների մեծամասնությունում: Զարմանալի չէ, որ Google-ի օպերացիոն համակարգն առաջատար է ներբեռնումների թվով: Ճիշտ է, iOS-ին անցնել եկամուտներով դեռ հնարավոր չէ:
App Annie վերլուծական գործակալության զեկույցը ցույց է տալիս, որ 2013 թ. երկրորդ քարորդում, ըստ ներբեռնված հավելումների, Google Play-ն անցել է App Store-ին 10 %-ով: Սակայն դրա հետ մեկտեղ՝ App Store-ի եկամուտը 2,3 անգամ ավելի շատ է, քան Google Play-ինը:
App Store-ի եկամուտների 75 %-ը ապահովում են խաղերը: Մնացած 25 %-ը հիմնականում գալիս է երաժշտական ու սոցիալական հավելումներից: Ծրագրերի վրա ամենաշատ գումար ծախսում են ԱՄՆ-ի և Ճապոնիայի բնակիչները:









































