Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սերժ Սարգսյանը ստացավ ճահճի պատասխանը

Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ըստ էության առավել քան մոտիկից պարզ դարձավ, որ այդ կազմակերպությունը որևէ կապ չունի Հայաստանի շահերի և անվտանգության հետ: Սա բոլորովին նորություն չէ, սակայն Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովն ըստ էության առավել ցցուն դարձրեց այդ հանգամանքը՝ նկատի ունենալով այն, որ Երևանում ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողով տեղի էր ունենում ապրիլյան պատերազմից հետո:

Հիմա պատկերացնենք մի պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ է, որը քառօրյա պատերազմ է անցել որևէ այլ պետության հետ, և որը մի քանի ամիս հետո ընդունում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հնարավո՞ր է պատկերացնել նման պայմաններում անգույն մի միջոցառում, որը ոչ մի առումով չի համապատասխանում այն մարտահրավերների ծավալին, որ ունի տվյալ անդամ պետությունը: ՆԱՏՕ-ի դեպքում դա ոչ միայն հնարավոր չէ պատկերացնել, այլև նույնիսկ մենք տեսնում ենք, թե ռազմաքաղաքական դաշինքը ինչպիսի գործողություններ է անում իր անդամների անվտանգությունն ապահովելու համար Արևելաեվրոպական և Մերձբալթյան ուղղություններով, որտեղ մեծացնում է իր տեղակայվածությունը: Քաղաքական հայտարարությունների մասով խոսելն ընդհանրապես ավելորդ է:

Եվ ահա այս ֆոնին մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ի գագաթնաժողով Երևանում, որտեղ բացարձակապես ոչ մի խոսք՝ ապրիլյան պատերազմի մասին, ոչ մի քաղաքական խոսք, որը ցույց կտա Հայաստանի թեկուզ փոքր-ինչ նախապատվելիությունն այդ դաշինքի համար՝ Ադրբեջանի համեմատ:

Ավելին, ՌԴ նախագահ Պուտինը Հայաստանից հետո Գոայում մասնակցելով ԲՐԻԿՍ գագաթնաժողովին՝ արեց հայտարարություններ ՀԱՊԿ անդամ-ոչ անդամների համատեքստում՝ ցույց տալով, որ իրենց համար անդամությունը, ըստ էության, «դոգմա» չէ վերաբերմունքի ձևավորման առումով: Այսինքն՝ Պուտինն ըստ էության ակնարկեց, որ Ռուսաստանն իր վերաբերմունքը հետխորհրդային հանրապետությունների հանդեպ կառուցում է ոչ թե դե յուրե շրջանակներից ելնելով, այլ դե ֆակտո իրողություններից:

Եվ սա, իհարկե, առավել քան խոսուն ամփոփումն էր երևանյան գագաթնաժողովի՝ ի տարբերություն այն ֆորմալ ամփոփման, որ արեց Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Ռուսաստանը նաև իր մի շարք լրատվամիջոցներով, ընդ որում՝ առաջատար լրատվամիջոցներով, իր վերաբերմունքը արտահայտեց նաև Սերժ Սարգսյանի հանդեպ հեգնական բնորոշումներով, որ կային թե Մոսկովսկի «Կոմսոմոլեցի», թե «Կոմերսանտի» հրապարակումներում երևանյան գագաթնաժողովի վերաբերյալ:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն աջակցություն չստացավ, այլև ըստ էության ստացավ հեգնանք: Եվ սա նաև պաշտոնական Երևանի վարած հետապրիլյան արտաքին քաղաքականության հետևանքն է: Քաղաքականություն, որը եթե առաջին օրերին բավականին համարժեք էր առկա իրողություններին, ապա աստիճանաբար վերածվեց նույն վախվորած, ըստ էության ստրկական վախով պայմանավորված գործողությունների, որ կային ապրիլից առաջ, և որոնք հենց հանգեցրել էին ապրիլի պատերազմին:

Սերժ Սարգսյանը ապրիլից հետո խիստ պատեհ հնարավորություն ստացավ, գոնե հայկական բանակի, հայ զինվորների և սպաների սխրանքների շնորհիվ, որոնք իրենց կյանքի գնով սրբագրեցին Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության սխալները, գոնե այդ սխրագործության հիմքով շրջադարձ կատարել և էապես փոխել պետական քաղաքականության ընթացքը: Եվ եթե ապրիլի պատերազմին հաջորդած առաջին օրերին թվում էր, որ դա տեղի է ունենում, հետագայում, այնուհանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կրկին լիովին խրվեց ռուսական և եվրասիական ճահճի մեջ, ինչի պատասխանն, իհարկե, Սերժ Սարգսյանին այդ ճահճի թագավորները տվեցին Երևանի գաղջ գագաթնաժողովով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում