Ֆրանսիայի արևմուտքում՝ Անժե քաղաքում, պատշգամբի փլուզման հետևանքով չորս մարդ զոհվել է, 14-ը վնասվածքներ են ստացել՝ տեղեկացնում է The Local-ը:
Տեղեկացվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբեր 15-ի ուշ երեկոյան՝ նոր գնված տան շնորհավորանքի տոնախմբության ժամանակ:
Տեղեկությունների համաձայն՝ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկի վիճակը շատ ծանր է:








































