Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Կոբլենց քաղաքի գլխավոր դատախազությունը անհիմն է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բողոքարկումը:
Ավելի վաղ Էրդողանը փորձել էր բողոքարկել գերմանական արդարադատության որոշումը՝ կապված կոշտ բանաստեղծության մասին սկանդալային գործով հետաքննությունը դադարեցնելու հետ:
Մարտի 31-ին գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանը հաղորդումներից մեկի ժամանակ եթերում կոշտ բանաստեղծություն էր հնչեցրել Թուրքիայի նախագահի հասցեին: Դրանից հետո Էրդողանը դատի էր տվել հաղորդավարին և պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան՝ օտար պետության ղեկավարին վիրավորանք հասցնելու համար:








































