Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդի Էրիկը հոր արտահայտությունը կանանց հասցեին անվանել է անընդունելի, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«Այդ զրույցը եղել է հանդերձարանի դատարկախոսություն: Դա եղել է երկու ալֆա-արուների զրույց, և ի դեպ, դա բացարձակ անընդունելի է»,- հայտարարել է Էրիկ Թրամփը: Նա Դոնալդ Թրամփին նաև անվանել է ոսկե սրտով մարդ և աշխարհի լավագույն հայրը:









































