Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Գագիկ Մելիքյան. «Քաղաքականությունը անբարոյականություն է» ասույթը Վիկտոր Դալլաքյանն ուղիղ է հասկացել

Այսօր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի մշտական  ներկայացուցչի պաշտոններից: Բացի դրանից՝ Դալլաքյանը նշեց, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ-ից և այսուհետ վերադառնում է ակտիվ քաղաքականություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցի հայտարարություններին, նշեց, որ չի կարծում, թե այն քայլերը, որ ձեռնարկում է Վ. Դալլաքյանը, ակտիվ քաղաքականություն մուտք գործելու համար նրան որևէ դիվիդենտ կբերի. «Հակառակը, նման գործիչներին վաղուց մոռացել են, քաղաքական դաշտ վերադառնալու նրա հայտը, քաղաքական ցնցումներ, ինչպես իրեն էր թվում, չի առաջացնի: ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ով ով է, ով ինչ ճանապարհ է անցել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վ. Դալլաքյանը ՀՀԿ խորհրդում էր, Գ. Մելիքյանը նշեց, որ նա ՀՀԿ խորհուրդ մտել է այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքական գործիչ էր. «Բայց այն ճանապարհը, որ նա անցավ վերջին մի քանի տարիներին, նրան տարավ դեպի մոռացվածության դաշտ: Վիկտոր Դալլաքյանը Վանաձորում ազատ մրցակցային դաշտում պարտվեց Էդմոն Մարուքյանին»:

Դրանից հետո ՀՀԿ-ն այուամենայնիվ նրան սատարեց, Ս. Սարգսյանը Վ. Դալլաքյանին նշանակեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և իր ներկայացուցիչը ԱԺ-ում: Եվ այսօր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ 4 տարի լինելով նախագահի ներկայացուցիչը, չի հանդիպել նրան: Անդրադառնալով այս դիտարկմանը Գ. Մելիքյանն ասաց, որ ընտրություններից հետո Վ. Դալլաքյանին տրվեց ևս մեկ շանս՝ դրսևորելու իրեն, սակայն նա չկարողացավ օգտագործել. «Այդ դաշտում նույնպես նա տապալված է»:

Վ. Դալլաքյանն ասում էր, որ Ս. Սարգսյանը խաղամոլ է, դրանից հետո դառնում է ՀՀԿ անդամ և զբաղեցնում է այսպիսի բարձր պաշտոն: Ինչո՞ւ տրվեց նրան այդ շանսը: Այս հարցին ի պատասխան ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ ՀՀ նախագահը ցանկանում է բոլորին հնարավորություն տալ ուղղվելու, և Վ. Դալլաքյանը այդ շանսը ևս ճիշտ չoգտագործեց:

«Վիկտոր Դալլաքյանը քաղաքականությունը երևի ճիշտ չի ընկալել, կա նման արտահայտություն՝ «քաղաքականությունն անբարոյականություն է»: Կարծում եմ, որ Վիկտոր Դալլաքյանը այդ արտահայտությունն ուղղակի է ընդունել»,- ընգծեց Գ. Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում