Նավթի արդյունահանման սառեցումը կամ կրճատումը կարևոր որոշում է նավթի շուկայում կայունության պահպանման համար։ Ռուսաստանը պատրաստ է միանալ համապատասխան համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի հատուկ նստաշրջանի ընթացքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակման համատեղ միջոցառումներին և նման կերպ վարվելու կոչ է անում նավթի այլ արտահանողների»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում էլ կփոխգործակցի էներգետիկ բոլոր շահագրգիռ կողմերի հետ «փոխշահավետ և իրավահավասար գործընկերության սկզբունքների հիման վրա»։
Պուտինն ակնկալում է, որ նոյեմբերի 30-ին ծրագրված ՕՊԵԿ-ի հանդիպմանը կհաջողվի պայմանավորվածությունների հասնել նավթի շուկայի կայունացման միջոցառումների հարցով։








































