Հունվարի սկզբին Լեհաստանի հյուսիսարևելյան Օժիշ քաղաքի մոտի զորամասում կտեղակայվի 800 ամերիկյան զինվոր, հայտնում է Polskie Radio-ն:
«Ամերիկյան գումարտակը, որի առաջադրանքը հանդիսանում է Սուվալի պարանոցի պաշտպանությունը, կտեղակայվի Լեհաստանի արևելյան Օժիշի զորամասում»,- հայտարարել է գնդապետ Անջեյ Շչոլեկը:
Հաղորդվում է, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտնել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգին այդ պարանոցում անվտանգություն ապահովելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով՝ Սուվալի պարանոցը սահմանակից է Լիտվային և Կալինինգրադի երկրամասին, որոնք առանցքային կետ են հնարավոր սպառնալիքի և Բալթյան երկրներին օգնություն հատկացնելու հնարավորության տեսանկյունից:








































