Սիրիայի Հալեպ քաղաքում ապրող 7-ամյա Բանա Ալաբեդը ցանցում պատմել է պատերազմի սարսափների մասին և կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը: @AlabedBana Twitter-հաշիվը գրանցվել է սեպտեմբերի 24-ին։
Գրառումներում Ալաբեդը խնդրում է վերականգնել խաղաղությունը Սիրիայում: «Ինձ խաղաղություն է հարկավոր: Մարդիկ այստեղ մեռնում են ճանճերի պես, իսկ ռումբերն անձրևի ընկնող կաթիլների են նման»,-գրում է նա:









































