Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ընկերությունները բանակցություններ են վարում գերմանական Siemens ընկերության հետ՝ համագործակցելու համար վագոնների կառուցման ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Մոջթաբ Խոսրովթաժը:
Նա ընդգծել է, որ եթե համագործակցությունը հաջող լինի, ապա դրանով վերջ կտրվի Ռուսաստանից վագոնների ներկրման անհրաժեշտությանը:
Հունիսի սկզբին Իրանի Գլխավոր տեսչությունը հետ էր կանչել Ռուսաստանից 500 վագոն գնելու վերաբերյալ գործարքը, որը կնքել էր «Իրանի երկաթուղիներ» կազմակերպությունը: Այն ժամանակ Իրանում հայտարարվել էր, որ հայրենական վագոնների արտադրությունն ավելի առաջնահերթ է, քան օտարերկրյա արտադրության վագոններ գնելը:








































