Ars Technica պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրավորող Ջոն Բրուքսը Apple II համակարգչի համար թողարկել է օպերացիոն համակարգի թարմացում, ինչն առաջինն է՝ սկսած 1993 թվականից:
Բրուքսը թարմացումը թողարկել է Apple IIGS-ի 30-ամյա հոբելյանի առթիվ, որը օրիգինալ Apple II-ի ամենահանրահայտ մոդիֆիկացիաներից մեկն է: Եվ այնուամենայնիվ, Բրուքսն ընդգծել է, որ թարմացումն առնչվում է Apple II-ի բացարձակապես բոլոր մոդիֆիկացիաներին:
Օպերացիոն համակարգի նոր տարբերակը ստացել է ProDOS 2.4 անվանումը: Նրանց համար, որոնց մոտ չի պահպանվել Apple II-ը, համացանցում տեղադրել են օպերացիոն համակարգի թարմացման էմուլյատոր:
Apple II-ը Apple Computer ընկերության առաջին զանգվածային համակարգիչն է, որն առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին:








































