Միջազգային էներգետիկ գործակալությունը իջեցրել է 2016 թվականին նավթի համաշխարհային պահանջակի աճի կանխատեսումը օրական 200 հազար բարելով՝ հասցնելով 96.1 մլն բարելի՝ թույլ երրորդ եռամսյակի ֆոնին։ Այս մասին հայտնի է դառնում գործակալության ամենամսյա զեկույցից։ 2017 թվականի կանխատեսումը նույնպես իջեցվել է 200 հազար բարելով՝ հասցվելով օրական 97.3 մլն բարելի։
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը բարձրացրել էր 2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը օրական 10 հազար բարելով՝ հասցնելով 94.27 մլն բարելի։ Նույնքան էլ բարձրացվել էր 2017-ի կանխատեսումը՝ հասցվելով 95.42 մլն բարելի։