Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի՝ հայտնել է Քաղպաշտպանութան ազգային ծառայության ներկայացուցիչ Իմակոլատա Պոստիլյոնեն։ Նրա խոսքով՝ դեռևս հիվանդանոցներում են 387 վիրավորներ։
Տարերային աղետի զոհերի թիվը շարունակում է աճել։ Փրկարարները փլատակների տակ որոնում են ողջ մարդկանց։
Ամենից շատ զոհեր են գրանցվել Ամատրիչե քաղաքում, որտեղ տարերային աղետը խլել է 207 մարդու կյանք։
Ծառայության տվյալներով՝ ավելի քան 2000 մարդ զրկվել է տանիքից, այժմ նրանց տեղավորել են ժամանակավոր վրաններում։
Սեյսմիկ ակտիվությունն Իտալիայի կենտրոնում չի դադարում։ Քաղպաշտպանության ծառայությունը հայտնել է 928 հետցնցումների մասին։








































