Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական բանակի հրետանին երկուշաբթի երեկոյան հարվածներ է հասցրել սիրիական Մանբիջ քաղաքից հյուսիս ընկած տարածքներում քրդերի դիրքերին։
Հրետակոծության են ենթարկվել նաև Ջերաբլուս սահմանային քաղաքում ԴԱԻՇ-ի դիրքերը, որը գտնվում է Մանբիջից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Քրդական ջոկատները, որոոնք կազմում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջուկը, կտրուկ շարժվում են դեպի Ջերաբլուս՝ հետապնդելով ԴԱԻՇ-ի զինյալներին։ Նախորդ շաբաթվա վերջին նրանք ԴԱԻՇ-ին դուրս են մղել 15 բնակավայրից։








































