Մեծ Բրիտանիայի Չելթնեմ քաղաքում բնակվող 7-ամյա աղջնակը՝ Ջեսիկա Ֆիթչը, թագուհի Եղիսաբեթ 2-րդին ստիպել է խախտել օրենքը: Փոքրիկն այնքան էր ցանկանում լուսանկարվել նրա հետ, որ վերջինս չի կարողացել մերժել: Ավելի վաղ թագուհին երբեք իրեն թույլ չէր տալիս խախտել օրենքը, հաղորդում է The Telegraph-ը:
Փոքրիկ Ջեսիկան ծնողների հետ զբոսնելիս է եղել Բուքինհեմյան պալատի մերձակայքում գտնվող այգում, որտեղ տեղի էր ունեցել Եղիսաբեթ 2-րդի թագադրման 60 ամյակին նվիրված հերթական միջոցառումը: Նշվում է, որ աղջկա հայրը որոշ ապրանքներ է մատակարարում արքայական զինված ուժերին:
Երեխան շրջել է բարձրաստիճան հյուրերի մեջ՝ Բերթի արջուկը ձեռքին: Հանկարծ, երբ թագուհին անցնելիս է եղել նրանց կողքով, աղջկա հայրը դիմել է նրան. «Տիկի՛ն, չէ՞իք ցանկանա լուսանկարվել մեր արջուկի հետ»:
Թագուհին համաձայնել է: Ի դեպ, Ջեսիկան լուսանկարվել է նաև արքայազն Չարլզի և նրա սիրելիի՝ Քամիլա Փարքերի հետ:








































