ՆԱՏՕ-ում անհանգստացած են Իրանում Ռուսաստանի նշանակալի ներկայությունից` ռուսական կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի աջակցության պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի նշանակալի ռազմական ներկայությունը ի աջակցություն Ասադի ռեժիմի անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանի կողմից ավիահարվածների մեծ մասի ուղղումը չափավոր ընդդիմության խմբերին չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ռիսկերի և մարտակոչերի նվազեցմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:








































