Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Դա կլինի Հայաստանի վերջին գիշերը

Օգոստոսի 16-ին Երևանում անցկացված ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարվել է հայ-ռուսական պայմանավորվածության մասին զորքերի միացյալ խմբավորման վերաբերյալ: Նախնական հայտարարությամբ՝ այդ պայմանավորվածությունը վերաբերում է թվաքանակին և իրավասությունների կամ գործառույթների շրջանակին, սակայն հատկապես ինչ ասպեկտով, առայժմ պարզ չէ: Բայց հայտարարվում է, որ ստորագրման պատրաստ համաձայնագիրը բերված է վերջնական տեսքի: Պարզ չէ սակայն, թե այն երբ կստորագրվի: Ենթադրելի է, որ սեպտեմբերին, երբ Երևանում կլինի ՀԱՊԿ նախագահների հավաք, որի ընթացքում էլ Հայաստանն իր նախագահությունը կփոխանցի հաջորդ պետությանը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին այդ՝ առայժմ խորհրդավոր համաձայնագրի մասով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դրա վերջնական տեսքի շուրջ բանակցության և ստորագրման նախապատրաստման համար ռուսական ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը Հայաստան էր եկել հուլիսի 19-22-ը: Հիշում եք, թե դրանք ինչ օրեր էին Հայաստանի համար: Այդ օրերին Երևանի ՊՊԾ գնդում և դրա շուրջը զարգանում էին թեժ իրադարձությունները, որոնք ստեղծել էին անկանխատեսելի և շատ վտանգավոր մի իրավիճակ: Ահա այդ օրերին Հայաստան էր ժամանել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունն, ու այստեղ քննարկում էր միացյալ զորքերի քանակի և գործառույթների մասին համաձայնագիր:

Երբ Հայաստանում զարգանում էին այդպիսի դրամատիկ իրադարձություններ, կարո՞ղ էր Հայաստանն արդյունավետ բանակցություն վարել միացյալ զորամիավորման թեմայով: Սա հռետորական հարցադրում է, որի պատասխանը երևի թե աքսիոմատիկ է որևէ պետության համար. ցանկացած դեպքում էլ դժվար է բանակցել, երբ պետության ներսում առկա է հիրավի անկանխատեսելի իրավիճակ և հնարավոր չէ լիարժեք պատկերացնել, թե ինչ հունով կգնան զարգացումները: Առավել ևս, երբ խոսքը թեկուզ լոկալիզացված, սակայն այնուամենայնիվ զինված դիմակայության և տասնյակ կյանքերի մասին է:Եվ ուրեմն, ի՞նչ արդյունք պետք է տված լիներ այդ իրավիճակում Հայաստանի վարած բանակցությունը: Միարժեք ասել դժվար է, սակայն առկա են մի շարք հարցեր: Մասնավորապես, երբ խոսք է գնում թվաքականի մասին, դա նշանակում է հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմի առաջարկ: Մոսկվա՞ն, թե՞ Երևանն է թվաքականի վերաբերյալ նոր պայման առաջ քաշում կամ հանդես գալիս նոր նախաձեռնությամբ: Ի՛նչ է դա ենթադրում՝ թվաքանակը միացյալ զորախմբի պետք է ավելանա՞: Ո՞ւմ հաշվին: Միայն Հայաստանի՞: Միայն Ռուսաստանի՞, թե՞ երկուստեք: Դա ենթադրո՞ւմ է Հայաստանում ռուսական հավելյալ զորակազմի տեղակայում, ռուսական ռազմակայանի զորակազմի թվաքանակի ավելացում:

Այդ համատեքստում կարևոր է դառնում նաև գործառույթների վերաբերյալ բաղադրիչը: Ի՞նչ է դա ենթադրում, ինչքանո՞վ է առնչվում կառավարմանը, դրանում որևէ կողմի լիազորությունները ավելանո՞ւմ են, թե՞ նվազում: Սրանք հարցեր են, որոնք փակ են հասարակության համար: Ներառվո՞ւմ են դրանք ռազմական գաղտնիքների շարքում: Իսկ կարո՞ղ է նման բանը պահվել հասարակությունից գաղտնի, երբ խոսքը ոչ թե տվյալ հասարակությանը ենթակա զինված ուժերի մասին է, այլ փաստորեն օտար երկրի: Կարո՞ղ է օտար երկրի զինուժի հայաստանյան ներկայության և իրավասությունների առնչվող որևէ բան պահվել Հայաստանի հասարակությունից գաղտնի, համենայնդեպս այդ զինուժի գործողությունների, իրավասությունների, կառավարման նրբերանգների մասով, որքան էլ խոսքը լինի միացյալ զորախմբի մասին: Ընդհանրապես, այստեղ առկա տենդենցների առումով սկզբունքային է հարցը, որ առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանը:

Պետական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանի իշխանությունը երկու տասնամյակի ընթացքում այդ ինքնիշխանությունը հետևողականորեն հասցրել է, մեղմ ասած, կասկածելի աստիճանի: Գործնականում միակ ոլորտը, որտեղ այդ ինքնիշխանությունը չէր թողնում կասկածի տեղիք, պաշտպանական ոլորտն էր, որը չնայած Ռուսաստանի հետ իրավապայմանագրային և ռազմատեխնիկական սերտ առնչություններին, ապրիլյան պատերազմում հատկապես ցույց տվեց, որ լիովին ինքնուրույն է Հայաստանի և Արցախի պաշտպանությանն առնչվող խնդիրները իրագործելու հարցում՝ առնվազն սկզբունքային իրավիճակներում:

Ահա այդ ակամա «թեստից» հետո նկատվում է արդեն հայկական զինված ուժերի արդեն անմիջական կառավարման խողովակներ ներթափանցելու ռուսական ակտիվություն: Որովհետև պարզվեց, որ թեև տնտեսական, քաղաքական գերկախվածությանը, այնուհանդերձ պաշտպանական ոլորտում ինքնիշխանության առկայությունը թույլ չի տալիս Հայաստանը վերջնականապես դարձնել խամաճիկ: Եվ մեծ է վտանգը, որ հենց այս խնդիրը լուծելու համար է նաև Ռուսաստանը ներկայումս ցուցադրաբար թուլացնում ղարաբաղյան հարցում որևէ «պլանի» առաջմղման քաղաքականությունը՝ փորձելով նախ քայլեր ձեռնարկել այն «բացերը» փակելու ուղղությամբ, որոնք «առաջացան» ապրիլյան պատերազմում հայկական զինուժի փայլուն գործողությունների ընթացքում: Հենց այս առումով է, որ չի կարող լինել Հայաստանի հասարակությունից գաղտնի որևէ հայ-ռուսական պաշտպանական գործակցություն, որևէ փաստաթուղթ: Առավել ևս, եթե դրա իրական նպատակը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումն է:

Հայաստանի հասարակությունը պետք է տեղյակ լինի որևէ գործողությունից, որն անմիջականորեն առնչվում է Հայաստանի զինված ուժերին, և որտեղ առավել ևս շոշափվում է այդ ուժերի կառավարման գործում որևէ երրորդ կողմի ներգրավվածությունը: Հայաստանը մի կերպ կարողացել է մարսել գիշերվա ծնունդ հանդիսացող որոշումները՝ հայ-թուրքական արձանագրություններ, ԵՏՄ անդամակցություն, և որոշ չափով մարսել նաև հենց զինված ուժերի բավական ծանր դիմադրության շնորհիվ: Հայաստանը վերջնականապես խաղից հանելու համար պակասում է միայն հենց զինված ուժերի վերաբերյալ որևէ գիշերվա ծնունդ հանդիսացող փաստաթուղթ, մինչ Հայաստանի հասարակությանը աշխուժորեն զբաղեցնում են տարածքների հանձնման վերաբերյալ «դատարկ կրակոցներով»՝ հետնամուտքում լուծելով ոչ թե տարածքների, այլ ընդհանրապես Հայաստանի խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում