Իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները մտադիր են ուրբաթ երկրի մայրաքաղաք Կահիրեում հանրահավաքներ անցկացնել: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը խոստացել է բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Մուրսին չի վերադարձել իր պաշտոնին:
Պաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսում Մուրսիի տապալումից հետո անցկացված բողոքի ակցիաների ընթացքում արդեն զոհվել է շուրջ 50 մարդ:








































