Կառավարության հուլիսի 10-ի նիստում ՀՀ Արդարադատության նախարարությունը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացնելու, որով նախատեսվում է վարձակալության պայմանագրերը նոտարով հաստատելու պարտադիր պահանջի վերացում:
«Օրենքի նախագծի ընդունմամբ գույքի վարձակալության պայմանագիր կնքող կողմերին հնարավորություն է ընձեռվում փոխադարձ համաձայնությամբ որոշել վարձակալական պայմանագրի նոտարական վավերացման նպատակահարմարությունը: Օրենքի ընդունմամբ վարձակալական կամ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նոտարական վավերացման նորմը կլինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչն էլ հնարավորություն կտա պայմանագրային կողմերին ոչ թե պարտադրված, այլ ազատ որոշում կայացնել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































