Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

«Սասնա ծռերի» կողմից ապագաղութացման դեմ պայքարը կտրուկ չէ դրված. Աշոտ Եղիազարյան

«Այն տնտեսական միջավայրը, որը պայմանավորված է ԵՏՄ տարածքով, չի կարողանա ապահովել կայուն վիճակ. այս իրավիճակում Հայաստանը կորցրել է արտաքին լեգիտիմությունը, Հայաստանի տնօրինության ներքո գտնվող ռեսուրսները սահմանափակ են, որի հետևանքով էլ առաջանում են խնդիրներ, սրվում է նաև ներքաղաքական իրավիճակը:

Հայաստանը զրկվել է զարգացման ռեսուրսներից ու հնարավորություններից՝ սահմանափակվելով ԵՏՄ շրջանակներում՝ մեկուսանալով աշխարհի շուկաներից և զարգացման հեռանկարներն ապահովող ուղղություններից՝ նկատի ունեմ ԵՄ-ին և Արևմտյան կառույցներին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հնարավորությունները»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռեր»- ի անդամները իրենց գործունեության սկզբում ընդգծված քաղաքական կողմնորոշում չեն ունեցել, բայց ինչ-որ հանգրվանից սկսած՝ ազդարարեցին, որ իրենք ապագաղութացման, ազգային-ազատագրական պայքար են մղում, ավելին՝ Վարուժան Ավետիսյանը զենքերը վայր դնելու օրը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դառնալ գուբեռնիա, Աշոտ Եղիազարյանը նշեց, որ, իր կարծիքով, Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն իր անձնական դիրքորոշման մասին է. «Այդպիսի արձագանք չի եղել նրա համախոհների կողմից, չի եղել նաև Ժ. Սէֆիլյանի հայտարարության մեջ:

Ապագաղութացման դեմ միայն պայքարով հարցերը չեն լուծվում, պետք է հստակ կողմնորոշում ցույց տալ: Պետք է ընդունենք հետևյալ ելակետը՝ անհրաժեշտ է դուրս գալ ԵՏՄ-ից և ինտեգրվել արևմտյան կառույցներին, այսինքն՝ փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշվածությունը: Շատ ոչ կոնկրետ է ապագաղութացման դեմ նրանց պայքարը, Ժ. Սէֆիլյանն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի վերանայում»:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանում ապստամբություն կարող է լինել միայն Մոկվայի դեմ՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու համար, և հեղափոխություն կարող է լինել միայն եվրաինտեգրման ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում