Սինգապուրում ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ կապված պատրաստվող ահաբեկչությունների մասին ստացվող հաղորդագրությունների հետ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում ձերբակալվել է 6 մարդ՝ Սինգապուրում ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով։ Ոստիկանությունում հայտնել են, որ ձերբակալվածները կապված են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ։
Նշվում է, որ ձերբակալվածները հարձակումներ են ծրագրել բազմամարդ վայրերում, բնակելի շրջաններում, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում։








































