Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի քաղաքական թև հանդիսացող «Ազատություն և արդարություն» կուսակցության նախագահ Սաադ Ալ-Կատատնիին: Այս մասին հայտնում է Al-Ahram պորտալը:
Ձերբակալվել է նաև «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ղեկավարության երկրորդ մարդը՝ գլխավոր ֆինանսիստ Հեյրաթ Ալ-Շատերը: Այս մասին էլ տեղեկացնում է Al-Arabiya-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Եգիպտոսի իշխանություններն արձակել են ավելի քան 300 «եղբայրների» ձերբակալման օրդեր:









































