Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ նորածինները պատկերացնում են, թե ինչպես պետք է քայլել դեռևս այն բանից առաջ, երբ սկսում են քայլել, հայտնում է gazeta.ru-ն: Ժամանակը պահանջվում է միայն անհրաժեշտ նեյրոնային կապեր ստեղծելու համար:
Գիտական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ բնածին են միայն 2 քայլային ռեֆլեքսները՝ առաջինը թույլ է տալիս ծալել և առաջ շարժել ոտքերը, իսկ երկրորդը՝ հերթով ուղղել ձախ և աջ ոտքերը՝ նմանեցնելով քայլվածքի: Լիարժեք քայլելու համար աճման ընթացքում փոքրիկ երեխաները ձեռք են բերում ևս 2 ռեֆլեքս՝ հավասարակշռելու և մարմնի ծանրությունը տեղափոխելու ռեֆլեքսները:
Հոլանդացի գիտնականները ձեռք բերած գիտելիքները արդեն կիրառել են առնետների շարժունակությունը վերականգնելու համար: Ներկայումս խումբը հետազոտություն է կատարում, թե ինչպես կարող է տվյալ մեթոդը օգտակար լինել մանկական ուղեղային կաթվածը բուժելու համար:








































