Ցուցարարները Կահիրեում ավերել են «Մուսուլման եղբայրներ» շարժման երկրորդ մարդու՝ Հեյրաթ Ալ-Շատերի նստավայրը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մի քանի տասնյակ մարդիկ շրջապատել էին Կահիրեի շրջաններից մեկում գտնվող նրա առանձնատունը, որը տեղակայված է կազմակերպության կենտրոնակայանի կողքին, և դյուրավառ հեղուկով լցված շշեր են նետել:
Հիշեցնենք, որ Ալ-Շատերի թեկնածությունը Մուբարաքի տապալումից հետո անցկացված առաջին նախագահական ընտրություններից հանվել էր քրեական անցյալի պատճառով: Նա երկարամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվել միայն 2011-ին:








































