Միացյա թագավորության Անկախության կուսակցության (UKIP) առաջնորդ Նայջել Ֆարաջը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Ես որոշեցի լքել կուսակցության առաջնորդի պաշտոնը»,- ասել է Ֆարաջը։ «Հանրաքվեին ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը նշանակում է, որ իմ նպատակին հասել եմ։ Ես թողեցի սեփական բիզնեսն ու զբաղվեցի քաղաքականությամբ, քանի որ ցանկանում էի, որպեսզի մենք դառնանք սեփական երկրի տերը, և երբեք չեմ դրել քաղաքական կարիերայի նպատակ»,- ասել է նա։
Ֆարաջի խոսքով՝ այժմ նա ցանկանում է վերադառնալ նոր կյանքի։ Կուսակցությունը, նրա կարծիքով՝ գտնվում է լավ վիճակում, սակայն լավագույն օրերը դեռ առջևում են։








































