Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հրամայել է անհապաղ իրագործել մահապատժի վճիռները, որոնք կայացվել են երկրում դատապարտված բոլոր ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան հանձնարարությունը վարչապետը տվել է արդարադատության նախարարությանը։ Այս մասին հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Լույս շաբաթ գիշերը մայրաքաղաք Բաղդադում կրկնակի ահաբեկչությունն ավելի քան 200 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։









































