Շիաների «Հըզբոլլահ» շարժման մարտիկները շաբաթ օրը լիբանանա-սիրիական սահմանին գրոհել են ԴԱԻՇ-ի երկու բազաները: Ինչպես հայտնել է Al-Manar հեռուստաընկերությունը, գործողության ընթացքում Զեյթունիա լեռնային տեղանքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի հրամանատարական կետը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ սահմանային տարածաշրջանում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի դաշտային հրամանատար Աբու Հաթաբը, ևս մի քանի տասնյակ զինյալներ սպանվել են և վիրավորվել:
t








































