ԱՄՆ-ի պատժամիջոցները ռուսական պաշտպանական ձեռնարկությունների դեմ, որոնք օգնում են Սիրիայում պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, կարելի է գնահատել որպես ահաբեկիչների անուղղակի աջակցություն: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Մալայզիայի և մի շարք այլ երկրների 38 ընկերություններ ընդգրկված են պատժամիջոցային ցուցակում: Այդ ցուցակը կազմվել է Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրենքի հիման վրա:
«Ինչպե՞ս կարելի է գնահատել Սպիտակ տան ձգտումը՝ «պատժել» ռուսական ձեռնարկություններին, որոնք օգնում են Սիրիայի ժողովրդին պայքարելու ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Ի՞նչ է դա, եթե ոչ՝ ահաբեկիչներին անուղղակի աջակցություն»,- ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:








































