Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ և երկրի Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն տատիկ է դարձել: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկին:
«Հենց նոր հայտնեցին: Տիմոշենկոն տատիկ է դարձել: Թոռնուհի է, ծննդաբերությունն անցել է Կիևում, նորածինը 3,2 կիլոգրամ է»,-գրել է նա: Երեխա է ունեցել քաղաքական գործչի 36-ամյա դուստրը՝ Եվգենյան:
Եվգենյա Տիմոշենկոն օդեսացի գործարար Արթուր Չեչոտկինի հետ ամուսնացել է 2014 թվականի դեկտեմբերին: Դրանից առաջ նա յոթ տարի ամուսնացած է եղել բրիտանացի ռոք երաժիշտ և ձեռնարկատեր Շոն Քարի հետ:








































