Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռազմավիրական ճանապարհը փակվել է գետի վարարման ու փլուզումների պատճառով, ինչի համար Վրաստանի ՆԳՆ-ն առաջարկում է դեպի Ռուսաստան այլընտրանքային երթուղի: Այժմ ավտոտրանսպորտով Վրաստանից Ռուսաստան կարելի է հասնել Ադրբեջանի տարածքով՝ Բաքու-Մախաչկալա ճանապարհով:
Վրաց-ադրբեջանական սահմանին գործում է 3 մաքսային անցակետ՝ «Վախթանգիսի» ու «Կարմիր կամուրջ» (Քվեմո Քարթլի շրջան) և «Ցոդնա» (Կախեթիի շրջան):
Հունիսի 23-ին Թերեք գետը դուրս է եկել իր ափերից և ոչնչացրել է 800 մետր ճանապարհ: Նախնական տվյալներով՝ գետը իր հուն վերադարձնելու և ճանապարհը վերականգնելու աշխատանքները կտևեն մոտ երկու շաբաթ:








































