ԱԺ այսօրվա արտահերթ նիստում այսօր մեկնարկեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը:
Հիմնական զեկուցողն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, դիմելով հիմնական զեկուցողին, նշեց. «Վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ ապրիլի 2-ից 4-ն ընկած հատվածում ունեցել ենք խնդիրներ, երբ հրամանատարները մնացել են տեղում՝ սպասելով վերևից «կրակ» հրամանի: Որտեղ չեն սպասել հրամանի, և խնդիրը վերցրել են իրենց վրա ու պաշտպանել են սահմանները, դրանից հետո քիչ էր մնում, որ քրեական գործեր բացեին, հետո, երբ հանրային պահանջ եղավ, շատերը «Մարտական խաչեր» ստացան, ինչի համար ուրախ եմ:
Կարո՞ղ եք պատասխանել՝ ՀՀ-ում ՀՕՊ հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակի, «չքաշվի» և պրոբլեմ չունենա, որ կարող է իրեն դրա համար պատժեն: Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրով նախատեսվածբաների վրա»,- ասաց Թևան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































