Անդրադառնալով Հռոմի պապի Հայաստան կատարած այցին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «Խաղաղության այց էր, ուխտագնացություն էր առաջին քրիստոնյա երկիր, և բնականաբար ևս մեկ անգամ Հռոմի Սրբազան Քահանայապետը մատնանշեց հայ ժողովրդի, Հայաստանի դերը քրիստոնեական աշխարհում: Աշխարհը վերածնվել է Հայաստանից՝ նոյյան տապանից, մենք առաջին ժողովուրդն ենք, որ Աստծո կամոք ընդունեցինք քրիստոնեությունը, և հուսով եմ, որ առաջինը նաև մարդկային, քրիստոնեկան արժեքների վերածնունդը կսկսվի էլի Հայաստանից: Իսկ ամենակարևորը նաև այն էր, որ երկու եկեղեցիների քահանայապետերը միասին՝ հանրության հետ աղոթք բարձրացրին խաղաղության և սիրո համար. ամենահզոր ուժը սիրո ուժն է, ամենահզոր բանը որ աշխարհում կա, դա աղոթքն է առ Հիսուս Քրիստոս: Աղոթք եղավ մեր ժողովրդի, Հայաստանի համար, խաղաղության համար:
Մեզ համար էլ, որպես իշխանավորներ, սա լավ դաս եղավ, որպեսզի կարևորն ու երկրորդականն իրարից տարբերենք»:









































