Ոստիկանությանը հարկ է եղել գիշերները հսկելու Ադրբեջանի Աղդաշի շրջանում գտնվող գյուղը՝ «ուրվականից» տեղի բնակիչների բողոքի պատճառով, հայտնում է lent.az-ը:
«Ադրբեջանի Աղդաշի շրջանի Գոշա-Գովաթ գյուղում արդեն մի քանի օր է, որ սև հագուստով և մորուքով անհայտը, գիշերները մտնելով բակեր, նստում է և ծխում՝ իր գործողություններով մարդկանց խուճապի մատնելով: Տեղի բնակիչների վկայությամբ՝ անհայտին բռնելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվել, և նրանք արդեն դիմել են ոստիկանություն: Այդ կապակցությամբ ոստիկանությունը գյուղում հսկողություն է սահմանել և բնակիչներին խորհուրդ է տրվել մութն ընկնելուց հետո փողոց դուրս չգալ»,- հայտնում է գործակալությունը:
Թաղային տեսուչ Մուրադ Գուլիևը հայտնել է, որ անծանոթը մտել է տասնյակ բակեր, սակայն վնաս չի պատճառել:








































