Պարզվել է Wikileaks-ի կամավոր Սիգուրդուր Տորդարսոնը ՀԴԲ-ի գործակալ է: Այդ մասին հաղորդել է Wired-ը:
Իսլանդիայի քաղաքացի Տորդարսոնը 2010-2011 թթ. պատասխանատու է եղել լրատվամիջոցների հետ Wikileaks-ի կապի համար և պոտենցիալ աղբյուր է հանդիսացել: Նա բազմիցս անձամբ շփվել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով իրեն շատ է վստահել:
Արդյունքում պարզվել է, որ կամավորը հավաքել է հազարավոր փաստաթղթեր և ձայնագրություններ, որոնք փոխանցել է ՀԴԲ-ին: Դրա համար նրան վճարել են 5 000 դոլար:









































