Facebook սոցցանցի օգտատերերն այսուհետ կկարողանան հրապարակումներին և ստատուսներին կցել տեսանյութեր՝ որպես մեկնաբանություն: Այս մասին հայտնում է 3Dnews-ը:
Նշվում է, որ պատասխանի տողի տակ ընտրելով տեսախցիկ՝ այսուհետ հնարավոր կլինի հավելել ոչ միայն լուսանկար, այլև տեսահոլովակ՝ Facebook-ի բջջային հավելվածներով (iOS-ի և Android-ի համար) կամ սովորական վեբ-ինտերֆեյսի միջոցով:










































