Իրանական SHANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ավարտել է «Հարավային Փարս» գազային հանքավայրի 20-րդ ու 21-րդ փուլերում հորատումը:
Ներկայումս մոտ 15 հորատանցք պատրաստ է 20-րդ և 21-րդ փուլերում արդյունահանման, իսկ 7 հորատանցքի հորատումը եզրափակիչ փուլում է:
21-րդ փուլում հորատանցքերի շահագործման նախապատրաստական բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև հուլիս, իսկ 20-րդ փուլի դեպքում՝ մինչև սեպտեմբեր:
Իրանցի պաշտոնյաների խոսքերով՝ «Հարավային Փարս» գազային հանքավայրում հորատանցք բացելը միջին հաշվով արժենում է 35-37 միլիոն դոլար: «Հարավային Փարս» գազային հանքավայրը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի ու Կատարի սեփականության ներքո է և համարվում է աշխարհի խոշորագույն գազային հանքավայրը:








































